Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Կառավարությունը պատերազմի մասնակիցների աջակցության նոր ծրագրեր է հաստատել

ՄՄայա Խաչատրյան

Պետությունը 100 տոկոսով կփոխհատուցի 44-օրյա պատերազմի մասնակից, բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների՝ 2020-ի առաջին կիսամյակի ուսման վարձը:

Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Օգտվում են այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողն է մասնակցել, եթե ամուսիններից մեկը մասնակից է այս պատերազմին:

Անհրաժեշտ է ներկայացնել ռազմական գործողություններին մասնակցության փաստի նշումով զինգրքույկը, զինկոմիսարիատով զորակոչվելու դեպքում՝ լիազոր մարմնից տեղեկանք: Նրանք, ովքեր արդեն վճարել են, գումարը կվերադարձվի, որը կարող են երկրորդ կիսամյակի համար վճարել:
 
Կառավարության որոշմամբ՝ աջակցություն կտրամադրվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Մինչև կարգավիճակի հստակեցումը՝ առաջարկվում է մինչև վեց ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել այդ ընտանիքներին:

Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Անհայտ կորած են համարվելու ՊՆ կողմից ներկայացված՝ զինծառայողների ընտանիքների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա: Գործընթացը կազմակերպվելու է Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով, որ այդ հիմնադրամն է շարունակելու փոխհատուցումը:

Աջակցություն կտրամադրվի այնքան ժամանակ, մինչև անձինք դառնան հիմնադրամի շահառու: Աջակցությունն այս պահին հատկացվելու է 500 միլիոն դրամի չափով: Անհայտ կորած, ինչպես նաև անհայտ կորածին մահացած ճանաչելու համար դատարան դիմելու ժամկետները կկրճատվեն:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ինչքան էլ ժամկետը կրճատենք, որոշել ենք, որ բյուջեից գումար կփոխանցվի հիմնադրամին, որ նման կարգավիճակի հավանականություն ունեցող ընտանիքներին ամսական 300 հազար դրամ հատկացվի, մինչև հարաբերությունները հստակեցվեն: Եթե պարզվի, որ պետք է ստանա, կհաշվանցվի, եթե պարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում կլինի անհատույց աջակցություն:  

Աջակցություն կստանան նաև արցախցի այն ընտանիքները, որոնք պատերազմի ավերածությունների հետևանքով տուն են կորցրել: Աջակցությունից կօգտվեն տեղահանվածները, բոլոր նրանք, ովքեր այս պահին Արցախում բնակության վայր չունեն:

Մեսրոպ Առաքելյան - Այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի դեպքում 250-հազարական դրամ աջակցություն՝ և՛ չափահաս, և՛ անչափահաս:

Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունն իր վրա է վերցնում: Վիրավոր զինծառայողն ինքը կարող է ընտրել հետագա բուժման հաստատությունը:

Նիկոլ Փաշինյան - Բոլոր չորս որոշումները, ըստ էության, վերաբերելի էին նոյեմբերի 18-ին հրապարակած իմ ճանապարհային քարտեզին: Մենք արդեն ունենք այսպիսի շուրջ մեկ տասնյակ որոշումներ, սրանց ընդունումը կշարունակվի, որովհետև արդեն նախագծեր կան, հետևողականորեն առաջ ենք գնալու:

Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ: Ճարտարապետության և շինարարության համալսարանը կղեկավարի Եղիազար Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում