Որևէ հավելված, այլ փաստաթուղթ գոյություն չունի. Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթին կից որևէ հավելված, այլ փաստաթուղթ գոյություն չունի: Անդրադառնալով բանակցային գործընթացին, Փաշինյանը տեղեկացրեց՝ առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:

«Կան նաև որոշակի անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացում: Այս պահին որևէ կոնկրետ թուղթ չկա սեղանին դրված, բայց բանակցություններ պետք է տեղի ունենան, որտեղ բազմաթիվ անորոշություններ պետք է որոշակիացվեն»,- ասաց նա:

Գերիների,  մարմինների փոխանակման վերաբերյալ վարչապետը տեղեկացրեց, որ ամենօրյա աշխատանք է տարվում այդ ուղղությամբ և ցավոք այդ աշխատանքները դեռևս չեն հասել իրենց հանգուցալուծմանը , բայց ամեն ինչ կանեն, որ օր առաջ դա տեղի ունենա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում