Նույն ելույթները կարող ենք ԱԺ հայտարարությունների ժամին ունենալ. Մարուքյանը՝ գերիների հարցով փակ նիստ անցկացնելու մասին

ԱԱրման Գալոյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գերիների հարցով ԱԺ ուղերձի նախագիծը փակ նիստում քննարկելու՝ իշխանությունների նախաձեռնությանը: Նա կարծիք հայտնեց, թե իշխանությունը մտահոգված է, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները ռազմագերիների վերադարձի հարցով ելույթներ կունենան և կասեն, որ չեն կարողանում այդ խնդիրը լուծել:

«Ես էլ ասում եմ, որ այդ նույն ելույթները հայտարարությունների ժամին կարող են մարդիկ ունենալ, իմաստը ո՞րն է  ամբողջ պրոցեդուրան, նախատեսված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, խախտել: 1/5 ստորագրություն եմ հավաքել, որ այս նիստը կայանա, մարդիկ տապալում են, իմաստազրկվեց ամբողջը: Իմաստը նա է, որ որևէ ելույթ չունենանք:

Միջազգային կառույցներին ենք ուղարկում մեր ռազմագերիների տեսանյութերը, մարդիկ  սարսափում են դա նայելուց, ո՞նց կարելի է դրա վերաբերյալ քննարկումն անել փակ ռեժիմով, քաղաքական նկատառումներից ելնելով»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա, նիստի ամբողջ իմաստը քննարկումն է, որ ներկայացուցիչն ասի՝ ինչ քայլեր են անում, իսկ որը պետական գաղտնիք է, թող չասեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում