Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

ՆՆարե Ոսկանյան

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ խոսքը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների վնասված գույքի փոխհատուցման մասին է՝ ընդհանուր 75 միավոր անշարժ գույք: Նախարարը հայտնեց, որ ավերածությունները հիմնականում փոքր չափերի են: 

«Ունենք միայն մեկ ամբողջակաան վնասված տուն, որտեղ հնարավոր չէ բնակվել: Լրացուցիչ քննարկում է իրականացվում կոնկրետ այդ ընտանիքին առանձին կացարանով ապահովելու մասով: Նաև կան որոշակի վնասներ շարժական գույքի մասով: Կառավարությանը լրացուցիչ միջոցառում կներկայացվի՝ շարժական գույքի մասով կրած վնասների փոխհատուցման համար»,- ասաց Առաքելյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին կհաստատվի մեխանիզմը, քաղաքացիներն առցանց տարբերակով կդիմեն, կներկայացնեն տվյալները, հինգ օրվա ընթացքում հաստատումը կլինի, գումարը կփոխանցվի նրանց բանկային հաշվին:

Մեսրոպյանը նշեց, որ ցանկն իրենք արդեն ունեն, աշխատակիցները նաև անձամբ կապ կհաստատեն և չեն սպասի քաղաքացիների դիմումներին՝ հաշվի առնելով, որ խոսքը սահմանափակ թվով գյուղերի մասին է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում