Լեռնային Ղարաբաղում Թուրքիայից ոչ մի խաղաղապահ չի լինելու. Սերգեյ Լավրով

ՄՄարի Կոստանյան

Լեռնային Ղարաբաղում Թուրքիայից ոչ մի խաղաղապահ չի լինելու: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս և արտասահմանցի լրատվամիջոցների հետ առցանց ասուլիսի ընթացքում:

«Թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն ՌԴ և Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնի շրջանակում։ Կենտրոնը  տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, այլ ոչ թե նախկին հակամարտության գոտում: Ինչ վերաբերում է խորհրդարանում (Թուրքիա) հնչած հայտարարություններին, որ նրանք աշխատելու են նույն հիմքերով, ինչ ռուսները. խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որը ստացիոնար կլինի, առանց այցելությունների առաքելությունների, այն տեղակայված է Ադրբեջանի տարածքում»,- ասել է Սերգեյ Լավրովը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում