Թշնամին հրկիզող կասետային արկեր է օգտագործել Մարտունին և հարակից համայնքները ռմբակոծելու համար

ՀՀայկ Նավասարդյան

Արցախի կանաչը սպիտակ ծխի ու վառվող կարմիրի մեջ է: 

Գիշերը, հետո նաև ցերեկը թշնամին ռազմական ավիացիա ու հրկիզող կասետային արկեր է օգտագործել, ռմբակոծել Մարտունին, հարակից գյուղերն ու անտառները: 

Ադրբեջանի նպատակը պարզ, հստակ է՝ ագրեսիան ոչ միայն խաղաղ բնակչության, այլև բնության դեմ է: Ամենուր պայթյունի ձայներ ու նոր ավերածություններ են: 

Մարտունին 1990-ին ավելի ծանր դրության մեջ էր: Ազգը համախմբվեց, պայքարեց, հաղթեց: Այսօր էլ նույնն է. մարտի դաշտում ուժեղ ենք, պետք է նաև հոգով պինդ լինենք: Մարտունին արկերի տակ էլ կանգուն է, բայց չգիտես ինչու՝ աշխարհը լուռ է: 

Սա Ադրբեջանի ձեռագիրն է, բայց նրան դրդողը Թուրքիան է, վստահ է առաջին պատերազմով անցած, երրորդին ականատես մարտունեցին: Թուրքիայի նպատակը մեկ դար հետո էլ նույնն է, չի փոխվել՝ արևմտահայերի ցեղասպանությունը փորձում է Արցախում արևելահայերի դեմ շարունակել: 

Մարտունի «բարով գալու» պատասխանն էլ հստակ է՝ մուտքը միայն հայրենակիցների ու բարեկամների համար է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում