Հրետանավորները դիպուկ կրակով խոցել են 2-3 տասնյակ ավտոմեքենաներով հարձակվել փորձող շարասյունը. ՊՆ ներկայացուցիչ

ՌՌոզա Խաչատրյան

Այսօր առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում։ Առավել թեժ է եղել հարավային ուղղությամբ՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը:

«Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ։ Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ Մյուս ուղղություններում համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,- նշեց Հովհաննիսյանը։

Որպես կանոն՝ հակառակորդը մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, այսօր հակառակորդը կիրառել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում