«Լուրերի» նկարահանող խումբն այցելել է Շուշիի հրթիռակոծված Սբ. Ղազանչեցոց եկեղեցի

ՄՄուշեղ Իսախանյան

Եվս մեկ անգամ այսօր հակառակորդը ցույց տվեց իր բարբարոսությունը՝ հարվածելով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն:

Սրանով նրանք ապացուցում են, որ թիրախավորում են թե՛ քաղաքացիական, թե՛ մշակութային, թե՛ հոգևոր օբյեկտները, իսկ այսօր արդեն հոգևոր-մշակութային արժեք ունեցող կառույցները:

«Իսկ հայկական կողմը 1990-ական թվականների պատերազմից այս կողմ ոչ մի անգամ ատելության դրսևորումներ չի ցուցաբերել, և վառ ապացույցը մեր հետևում գտնվող մզկիթն է, որը կանգուն է մնացել թե՛ 90-ականների պատերազմից հետո, թե՛ Ապրիլյան պատերազմից հետո և վստահաբար կանգուն կմնա նաև այս պատերազմից հետո»,- հաղորդում է «Լուրերի» թղթակիցը Շուշիից:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում