Հաղթելու ենք՝ վստահ են առաջին գծում կանգնածները

ԼԼիլիթ Հարությունյան

Մեր տղաների հուզմունքի ու հաղթանակի ձայները Արցախյան ռազմաճակատում հերթական անօդաչու թռչող սարքի կործանումից է... Հերթով սիրտ են տալիս էկրանից իրենց նայող հարազատներին. լավ ենք:

Գիշերը Ստեփանակերտի երկնքում հակառակորդի ևս երկու անօդաչու թռչող սարք է խոցվել: Օդային սահմանը խախտել են Harop հետախուզական և հարվածային 3 ԱԹՍ, 2-ը հայկական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է:

Ապա Պաշտպանության բանակը հրապարակեց այլ տեսանյութ, ցույց տվեց հակառակորդի կորուստները: Հերթական տեսանյութում ադրբեջանական բանակի զինծառայողների անձնական տվյալներն են.

Սրանք փաստացի 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ են,- գրում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, նաև՝ ռազմագիտական բաղադրիչը: Հրետանին և օդային հրետակոծման միջոցները գնալով ավելի են խաչասերվում:

Մեր հաղթանակի վերլուծությունը՝ հետո, իսկ առաջին գծում կանգնած մեր տղաները վստահեցնում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում