Զինկոմիսարիատներում Արցախ մեկնելու հերթեր են

ՎՎահե Կոստանդյան

Զինկոմիսարիատի բակում յուրաքանչյուր անուն-ազգանուն ծափողջույնների է արժանանում: Հերթական խումբն է մեկնում Արցախ: Ավելի շատ կամավորագրվում են, քան զորակոչվում: Կամավոր Արցախ մեկնողները զինկոմիսարիատի մոտ համբերատար իրենց հերթին են սպասում:

Սայաթ Սերոբյան (փոխգնդապետ) - Հիմնականում կամավորական հիմունքներով են դիմում, որ ճիշտ ասեմ՝ քիչ առաջ չէինք էլ հասցնում:

Արթուր Դեմիրճյանը մի քանի ժամ իր հերթին է սպասում, ասում է՝ հարկ լինի՝ օրերով կկանգնի: Պապենական տունը Արաքսի այն ափին է մնացել:

Արթուր Դեմիրճյան (կամավոր- Հորս հայրենիքը կորցրինք՝ Մուսալեռ, մորս չենք կորցնելու:

Բոլորն անխտիր անցնում են պարտադիր բուժզննություն: Ոչ մեկի համար Արցախի դիրքերը նորություն չեն: Քրիստինե Վարդանյանը որդուն երկրորդ անգամ է ճանապարհում: Ամուսինն էլ էր կամավորագրվել, սակայն տարիքային սահմանափակման պատճառով չեն ուղարկում:

Քրիստինե Վարդանյան - Ես շատ հպարտանում եմ մեր ցանկացած երիտասարդով, որ ինքնակամ եկել են ու պատրաստ են պահպանել մեր սահմանները: Ոնց ճանապարհում ենք, այդպես էլ վերադառնան մեր երեխաները: 

Մարդիկ գալիս են արդեն պատրաստ՝ նույնիսկ զինվորական համազգեստով: Հատկապես ծառայած տղաները լավ գիտեն՝ թշնամին քնած չէ:

Վահագն Պետրոսյան (կամավոր) - Էս իմ պահած ֆորմեն ա, որ հինգ տարի առաջ զորացրվել եմ ու պահել եմ էս օրվա համար:

Կարեն Վարդանյան (կամավոր) - Նորից գնալու եմ, ու զիբիլի վրի կատուներին պիտի ցույց տանք իրանց տեղը: Ի տարբերություն սիրիացի վարձկանների՝ մենք չենք վարձատրվում, մեր սրբազան պարտքն ա՝ պետք ա կատարենք: Ըստ այդմ՝ մեր մարտունակությունն ավելի բարձր է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում