Տուրիստական բիզնեսն արդեն ստացել է 420 մլն դրամ օգնություն

ՀՀերմինե Բաղդասարյան

«Բարի գալուստն» «Արմենիա Թրավելում՞ տուրիստների համար է կախած...  Կորոնան եկավ: Հենց պարզ դարձավ՝ վիրուսը զրկում է եկամտից՝ աշխատավարձերն իջեցրին, որ խուսափեն աշխատող կրճատելուց,- ասում են ընկերությունում:

Արմեն Գրիգորյան, Armenia Travel ընկերության Զարգացման և տեխնոլոգիաների գծով տնօրեն - Մեր կազմակերպությունը մոտ 50 աշխատակից ունի և մենք ոչ մի աշխատակից չենք կրճատել: 

Հաստիքները պահելու համար՝ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոսի չափով գումար են ստացել պետությունից: Ամեն երրորդ կամ չորրոդ աշխատողի վարձատրությունը կառավարությունը տուր-ոլորտի բիզնեսին փոխհատուցում է վերջերս ընդունած հակաճգնաժամային 23-րդ ծրագրով: Մարդկանց քիչ կրճատած կամ գործից ազատածներին վերականգնած, առնավազն 3 աշխատող ունեցող թվով 1 250 ռեստորան, հուրանոց և տուր-գործակալություն կարող է օգտվել փաթեթից և ամեն ամիս անվերադարձ գումար ստանալ՝ հիշեցնում է էկոնոմիկայի նախարարը:

Տիգրան Խաչատրյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար - Այսօրվա դրությամբ դիմել է 813 կազմակերպություն և արդեն իսկ փոխանցված է 420 մլն դրամ դրամաշնորհ: 

Հուլիսի համար ընկերություններից յուրաքանչյուրն ստացել է միջինը 570 հազար դրամ: Սա առաջին ծրագիրն է, որ պետությունը բիզնեսին ոչ թե վարկ, այլ դրամաշնորհ է տալիս: Այնպես որ չդիմած տնտեսվարողներն էլ շուտով կարձագանքեն, մանավանդ, որ հնարավոր է շուտով զգան աշխատողների կարիքը,- վստահ է Զբոսաշրջային կոմիտեի ղեկավարը:

Սուսաննա Սաֆարյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ - Վերջին շրջանի փոփոխությունները, օդային սահմանների բացման, կանոնանավոր թռիչքների վերաբացման հետ կապված, արդեն իսկ նախադրյալներ են, որ զբոսաշրջությունը մոտ ժամանակներում վերականագնվի: 

Պաշտոնյայի չափ լավատես չեն մասնավոր ընկերությունում, թեպետ մեռած վիճակից շարժ, խոստովանում են, կա: Հենց այսօր «Աէրոֆլոտը» հայտարարեց սեպտեմբերի 17-ից կանոնավոր թռիչքները վերսկսելու մասին:

Սվետլանա Մովսեսյան, Armenia Travel ընկերության աշխատակից - Կա Երևան-Փարիզ, Վիեննա, Մոսկվա ու Մինսկ կանոնավոր թռիչքներ: 

Արդեն նաև զանգեր են ստանում Գերմանիա-Ավստրիաներից` տուրիստ բերելու համար, սակայն, կորոնա-ռիսկերի ճշգրտման խնդիր ունեն: Այնպես չլինի՝ թանկ տոմս առնեն, գան, մեկուսացման պահանջը «հարամի» արձակուրդը:

Արմեն Գրիգորյան, Armenia Travel ընկերության Զարգացման և տեխնոլոգիաների գծով տնօրեն - Իրենք ասում են, եթե այս պայմաններում, երբ թեստը պետք է տեղում հանձնվի, շատ ռիսկային է և զբոսաշրջիկը շատ քիչ դեպքերում կարող է համաձայնվել ճամփորդել, իսկ եթե իրենց երկրում հանձնի, երբեմն էլ անվճար... Մարդն ուզում է վստահ լինել, որ իր ուղևորությունը կստացվի: 

Այս ընկերությունում, ի դեպ, մի քիչ անարդար են համարում իրենց եկամտից 100 տոկոսով զրկված տուր-օպերատորներին ֆինանսական նույնքան օգնություն տրամադրելը, որքան ճոխ սեղաններ բացող ռեստորաններին կամ շաբաթ-կիրակի ազատ համար չունեցող մարզային հյուրանոցներին: Կորոնայից տուժած ոլորտն ընդհանուր են վերցրել՝ փորձելով պահել դրանում զբաղված 22 հազարից ավելի մարդու աշխատատեղը մինչև եկող տարվա մարտ,- բացատրում է Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար - 5 օրից ավարտվում է ժամկետը ՊԵԿ-ի, և կազմակերպությունները կարող են արդեն դիմել և ստանալ երկրորդ ամսվա համար հատուցում:

Այսպես ամբողջ աշուն-ձմեռվա համար պետությունը պատրաստ է տուր-ոլորտին ամեն ամիս 600 մլն դրամ տալ, միայն թե գարնանը նորից շատ զբոսաշրջիկ բերեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում