Մինչև գյուղատնտեսության, հողի մշակման կուլտուրան չփոխվի, խնդիրները չեն լուծվելու. Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Արարատի մարզում Նարեկ համայնքն էր, որտեղ Կառավարության ղեկավարը ծանոթացավ Նարեկի խաղողի, ծիրանի, դեղձի նորատունկ այգիներին: 

Այգիներ հիմնողը նշեց, որ մշակում է միայն հայկական աբորիգեն տեսակի խաղող՝ Սաթի, Խարջի, Կախեթ, Ճիլար և այլն, ոռոգումը կաթիլային համակարգով է իրականացնում:

«Մեր կոնյակագործությունը, որ հայտնի է դարձել, էս սորտերի հաշվին է հայտնի դարձել»,- նշեց գյուղատնտեսը:

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ մշակման ավանդական մեթոդը, որ կա Հայաստանում, մարդկանց չի հարստացնելու:

«Այդ մեթոդը մարդուն չի հարստացնելու: Պիտի փոխվի, ամբողջությամբ պիտի փոխվի: Այսպես պետք է լինի՝ նախ ծավալի էֆեկտը, 1000 մետր, նույնիսկ 1 հեկտար հողով հնարավոր չի լինելու հարցեր լուծել: Մինչև գյուղատնտեսության, հողի մշակման կուլտուրան չփոխվի, այս հարցերը, խնդիրները չեն լուծվելու»,- նշեց վարչապետը:

Այգիների հիմնադիրը նշեց, որ իրացման հետ կապված խնդիրներ չունի, իրեն խնդրում են այդպիսի սորտերը հանձնել գործարաններ, սակայն նպատակ ունի սեփական գինու ու կոնյակի գործարան, նաև չրի գործարան կառուցել:

Նա նաև հավելեց, որ շուրջ 20 աշխատատեղ է ստեղծել, աշխատավարձն էլ օրավարձով է: Նաև հավելեց, որ լաբորատորիա է ցանկանում ստեղծել՝ մշակման յուրահատկությունները հասկանալու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում