Գյուղատնտեսությամբ պետք է սկսել զբաղվել թուղթ ու գրիչով. վարչապետը Քաղցրաշեն համայնքում էր

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում է: Քաղցրաշենում վարչապետն այցելեց ծիրանի այգիներ, ծանոթացավ բերքի քանակին և որակին: 

Գյուղացիներից ոմանք բերքի քանակից գոհ էին, ոմանք՝ դժգոհ: Բայց քաղցրաշենցիները միակարծիք էին ոռոգման ջրի խնդիրների մասով: Ըստ համայնքի բնակիչների՝ Կարմիր սար կոչվող հատվածում, որտեղ մշակվում է ամեն ինչ, հողը գերնորմատիվային է, ջուրը չի բավականացնում, մեկ անգամ ոռոգելը քիչ է:

Քննարկվեց կաթիլային ոռոգման անցնելու համակարգը, սակայն գյուղացիներից ոմանք տեղադրել են, նշեցին, որ չի աշխատել՝ կրկին հողի յուրահատուկ որակի պատճառով: 

«Գյուղատնտեսությամբ պետք է սկսել զբաղվել թուղթ ու գրիչով: Ամեն ինչի տակ պետք է հաշվարկ լինի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում շատ քիչ գյուղատնտեսներ կան, որոնք գիտեն իրենց մշակած բերքի ու բանջարեղենի ինքնարժեքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում