Այս տարի նպատակադրվել ենք հիմնանորոգել մինչև 500 կմ ճանապարհ. Ավինյան

ՌՌոզա Խաչատրյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիր նախարար Սուրեն Պապիկյանի ինքնամեկուսացման պատճառով ոլորտին առնչվող հարցը Կառավարության այսօրվա նիստին զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ որոշման նախագիծը պայմանավորված է 2020 թվականին ավտոճանապարհների շինարարական աշխատանքներով, շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական հսկողության և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտությամբ:

«Այս տարի մենք նպատակադրվել ենք հիմնանորոգել և միջին նորոգումներ իրականացնել մինչև 500 կմ ճանապարհներ Հայաստանում՝ և՛ հանրապետական, և՛ միջպետական նշանակության: Այս կտորով, որը վերաբաշխում ենք, նախատեսում ենք հիմնանորոգել 185.33 կմ ավտոճանապարհ և 2 տրանսպորտային օբյեկտ»,- նշեց Ավինյանը՝ մանրամասնելով, որ կվերանորոգվի միջպետական նշանակության 97.26 կմ ավտոճանապարհներ, հանրապետական նշանակության՝ 55.57 կմ երկարությամբ, մարզային նշանակության՝ 32.5 կմ ավտոճանապարհներ, իսկ վերանորոգվող տրանսպորտային միջոցների թիվը 2 է:

Նախատեսվում է պետբյուջեով հաստատված միջոցներից 17.4 մլրդ դրամը հատկացնել հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում