Շահառու են՝ ում գազի ծախսը փետրվարին կազմել է մինչև 10 հազար, էլեկտրաէներգիայի ծախսը՝ մինչև 5000 դրամ․ Գրիգորյան

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում քննարկեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը: Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխհատուցել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անձանց էլեկտրաէներգիայի և գազի ծախսը 50 տոկոսով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ շահառու են ճանաչվում բոլոր այն անձինք, որոնց փետրվար ամսվա գազի ծախսը կազմել է ոչ ավել, քան 10 հազար դրամ, և էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է մինչև 5000 դրամ։

«Օժանդակում ենք այդ շեմերից ցածր բոլոր բաժանորդներին՝ անկախ ժամկետնանց պարտք ունենալու կամ չունենալու հանգամանքից։ Իմպլեմենտացման պրոցեսը ենթադրում է պարտքի ուղղակիորեն 50 տոկոսը։ Փոխանցումը միանգամից կատարվում է ծառայությունն իրականացնող ընկերությանը։ Ովքեր ունեն պարտք, այդ պարտքերը կնվազեցվեն, ովքեր չունեն, կհաշվվի որպես կանխավճար»,- նշեց փոխվարչապետը։

Վարչապետն էլ հավելեց, որ 11-րդ ծրագրով շահառու է հանդիսանում ավելի քան 222 հազար քաղաքացի։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ընդունված բոլոր նախագծերով շահառու է մոտ 300 հազար քաղաքացի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում