Արտոնյալ սակագները կազդեն մսի, կարագի, բրնձի, ձեթի, ծխախոտի գների նվազման վրա․ ՀՀ փոխվարչապետ

ՆՆարե Ոսկանյան

Կառավարությունն այսօր քննարկեց և ընդունեց Հայաստանում «Եվրասիական տնտեսության մասին» պայմանագրում արձանագրության փոփոխություն կատարելու որոշումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ օրենքի նախագծով արձանագրություն է հաստատվում, որը դեկտեմբերին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ վարչապետի ձեռք բերած
պայմանավորվածությունների արդյունք է:

«Համաձայն արձանագրության՝ այն արտոնյալ սակագները, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ 2015 թվականին  ստացել է, և որոնք ավարտվում էին 2020 թվականի հունվարին, երկարաձգվում են մինչև 2021 թվականի հունվար»,- ասաց փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական  ապրանքների, որոնց գինը արձանագրության ուժի մեջ մտնելու պահից միջինը 3 տոկոսով կնվազի։

«Խոսքը մսի, կարագի, բրնձի, ձեթի, ծխախոտի հումքի, մի շարք դեղագործական արտադրանքների, պարարտանյութերի ու մի շարք այլ  ապրանքների մասին է»,- ասաց փոխվարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում