Կայացել է Աթենա Մանուկյանի տեսահոլովակի պրեմիերան․ Եվրատեսիլ-2020

ՆՆարեկ Սահակյան

Հանրային հեռուստաընկերության եթերում կայացավ «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանի “Chains On You”  տեսահոլովակի պրեմիերան։

«Անչափ ուրախ եմ հայ և միջազգային հանդիսատեսին ներկայացնել իմ երգի տեսահոլովակը: «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ավարտից հետո ընդամենը 2 շաբաթ ժամանակ ունեինք երգը փոփոխելու և տեսահոլովակը նկարահանելու համար, բայց կարծում եմ ամեն բան ստացվել է: Այս ամենը Հանրային հեռուստաընկերության և ռեժիսոր Արթուր Մանուկյանի քրտնաջան աշխատանքի արդյունքն է և ես անսահման ուրախ եմ աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ», - նշում է Աթենա Մանուկյանը:

«Եվրատեսիլ-2020»-ը կանցկացվի Ռոտերդամում: Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում