ՌԴ Պետդուման վերջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության մասին օրինագիծը

ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանադրության փոփոխության մասին» օրինագիծը, որը ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 383 պատգամավոր, ոչ ոք դեմ չի արտահայտվել, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել, հայտնում է Russia 24-ը: Օրինագիծը պետք է հաստատվի նաև Դաշնության խորհրդում, որի նիստը նշանակված է չորեքշաբթի:

Ապրիլի 22-ին տեղի կունենա համառուսական քվեարկություն: Եթե ​​ռուսաստանցիները աջակցեն փոփոխություններին, նախագահի հրամանով պաշտոնապես կհրապարակվի Սահմանադրությունը նոր փոփոխություններով, և կնշվի դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, նոր օրենքում ներառվել է մոտ 390 փոփոխություն, որոնք մշակել էր պատգամավորներից, սենատորներից, հասարակական գործիչներից ու փորձագետներից կազմված հատուկ աշխատանքային խումբը: Փոփոխությունների մի մասը ներկայացրել է պետության ղեկավարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում