Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը. միջազգային լուրեր

ՍՍոնա Աղբալյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ջուդի Չուն կոչ է անում 10 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Արցախին:

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 20 հազար եվրո փոխհատուցում վճարել իշխանության կողմից հետապնդվող հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Իդլիբում սպանվել է 33 թուրք զինծառայող: Թուրքիան պատասխան հարված է հասցրել: ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիային:

Այսօր ՆԱՏՕ-ն Թուրքիայի պահանջով արտահերթ խորհրդակցություն կանցկացնի Իդլիբի շուրջ տեղեկության փոխանակման համար:

Կորոնավիրուսը հասել է Աֆրիկա և Նոր Զելանդիա: Բելառուսում գրանցվել է առաջին դեպքը: Ամբողջ աշխարհում կա 2900 զոհ՝ 49 երկրից:

Կորոնավիրուսի հետևանքով ֆինանսական շուկաներում գրանցվել է բաժնետոմսերի աննախադեպ անկում: Տնտեսագետները նախատեսում են տնտեսական նոր ճգնաժամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում