Կորոնավիրուսը հասավ նաև Հունաստան և Բրազիլիա

ՍՍոնա Աղբալյան

Կորոնավիրուսը հասավ Լատինական Ամերիկա: Բրազիլիայում հաստատվել է առաջին դեպքը:

Չինաստանի տարածքից դուրս վերջին մեկ օրում վիրուսի տարածումը եղել է ավելի արագ, քան վարակի բնօրրանում: Թվում է՝ Չինաստանում վարակը սկսում է նահանջել, տեղը զիջելով Մերձավոր Արևելքին ու Եվրոպային:

Հունաստանում նույնպես նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել. վարակակիրը իտալացի բժիշկ է եղել, որը չսպասելով թեստի արդյունքին՝ ընտանիքի հետ մեկնել է այդ երկիր հանգստի:

Իրանում շարունակում են կեղծ լուրեր տարածվել: Իշխանությունները կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններ տարածելու համար 24 մարդու են ձերբակալել:  

Մանրամասները՝ տեսանյութում:   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում