Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

«Իդլիբյան լուսաբաց». Սիրիայի բանակը նոր ռազմական գործողություն է սկսել

ԳԳոհար Սիմոնյան

Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը նոր տվյալներ է հրապարակել Հալեպի արևմտյան շրջաններում Սիրիայի ռազմաօդային ուժերի վերջին մարտական ​​թռիչքների և կառավարական բանակի հրետանային ստորաբաժանումների հարվածների վերաբերյալ: Նշվում է, որ թիրախավորվել են ջիհադականների մատակարարման ուղիները և նրանց կրակակետերը՝ Ալ-Աթարիբ և Դարաթ-Իզզա բնակավայրերի մոտակայքում: Կոնկրետ թիվ չի հաղորդվում, բայց նշվում է, որ ահաբեկիչները լուրջ մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ են կրել:

Կառավարական ուժերը նաև Իդլիբում են ակտիվացրել հարձակումներն ահաբեկչական դիրքերի վրա: Սիրիական բանակը նոր ռազմական գործողություն է սկսել, որին խորհրդանշական «Իդլիբյան լուսաբաց» անունն է տվել: Ավիացիայի և հրետանու թիրախում են հայտնվել «Հայաթ Թահրիր ալ-Շամի» ջիհադիստներն ու նրանց բոլոր ռազմական օբյեկտները՝ Արիհա, Քաֆր-Նաբալ, Կամինաս, Ջեբել ալ-Արբաին և Ալ-Հաս բնակավայրերի ծայրամասերում: Արդյունքում ոչնչացվել են մի շարք ամրացված դիտակետեր, ահաբեկիչների գլխավոր շտաբը և մեծ թվով զրահատեխնիկա:

Այս պահի դրությամբ փոխադարձ հրետակոծություններ են տեղի ունենում նաև Ալ-Նայրաբից և Սերաքիբ քաղաքից ոչ հեռու գտնվող հատվածում: Ըստ սիրիական աղբյուրների՝ թուրքական հրետանին, ինչպես միշտ, աջակցում է ջիհադիստներին:

Ի դեպ, ուշ երեկոյան տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:

Պուտինը շեշտել է «Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտությունը», լուրջ անհանգստություն հայտնելով Իդլիբի նահանգում շարունակվող ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում