Նոր ցուցադրություն Սարոյանի տուն-թանգարանում

ԹԹերեզա Կասյան

Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը։ Ներկա էին հայ համայնքի պատվավոր ներկայացուցիչներ ինչպես Ֆրեզնոյից, այնպես էլ Լոս Անջելեսից։

Սարոյանի տուն-թանգարանի անձնակազմը երկար ամիսների հետևողական և մանրամասն աշխատանքներից հետո ներկայացրեց Սարոյանի կերպարը նրա երեք տարիքներում։ Դերասանների ընտրությունը նույնպես պատահական չէր․ Սարոյանի թիմը փորձել էր լուսանկարների և արխիվային նյութերի միջոցով վերականգնել մեծ գրողի ժամանակաշրջանի շունչն ու ոգին՝ հնարավորինս հավատարիմ մնալով նրա արտաքին տեսքին և կերպարային առանձնահատկություններին։ 

Նոր հոլոգրամն այժմ հասանելի է լայն հանրությանը և ներկայացնում է Սարոյանին, նրա մանկությունը, պատանեկությունն ու հասուն տարիքը՝ զուգահեռ օգտագործելով հատվածներ գրողի անձնական ձայնագրություններից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում