Իրանում այսօր Մեջլիսի ընտրություններ են

Իրանում այսօր Մեջլիսի ընտրություններ են անցկացվում: Իրանի Մեջլիսը ունի 290 անդամ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները:

Պատգամավորի մանդատների համար պայքարում է 7 հազար 148 թեկնածու, որից մոտ 800-ը կանայք են: Խորհրդարանի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն է, որից 30 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝ կանայք:

Բարեփոխական մի քանի կուսակցություն ընտրություններին մասնակցում են «Իրանի համար» դաշինքով: Պահպանողականները չեն միավորվել, նրանք ընտրություններին մասնակցում են առանձին ցուցակներով: Հայ համայնքին խորհրդարանում հատկացված է երկու տեղ, մեկը՝ հարավային, մյուսը հյուսիսային իրանահայության համար է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում