Իդլիբում Թուրքիան գրոհում է, ռուսները՝ օդային հարվածներ հասցնում

ԳԳոհար Սիմոնյան

Սիրիական Իդլիբից իրարամերժ լուրեր են տեղ հասնում. թուրքական աղբյուրները, Լոնդոնում գործող SOHR-ը և ահաբեկիչների հետ կապված մամուլը հաղորդում են, թե թուրքական ԶՈՒ-ն, չնայած կրած կորուստներին, վերահսկում է նահանգի գրեթե կեսը: 

Սիրիական SANA-ն, ռուս-իրանական աղբյուրներն ու Ash Sham-ն էլ փոխանցում են, որ նման բան չկա, և կառավարական ուժերն ավելի քան քաջաբար են դիմագրավում ահաբեկչական գրոհները:

Արդեն երեկոյան 18:00-ին պարզ դարձավ, որ ռուսական ինքնաթիռները ռմբակոծել են ահաբեկիչների դիրքերը, որոնք թուրքական հրետանու օժանդակությամբ փորձել են գրոհել Իդլիբի Կմինաս և Նեյրաբ շրջանում կառավարական ուժերի ուղղությամբ:

«Ռուսաստանի Դաշնության Су-24 ինքնաթիռները հարված են հասցրել առաջանալ փորձող ահաբեկիչներին, ինչը սիրիական զորքերին թույլ է տվել հաջողությամբ ետ մղել բոլոր գրոհները», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի օդուժին հաջողվել է ոչնչացնել մեկ տանկ, վեց հետևակային մարտական ​​մեքենա և հինգ պահեստ՝ զինյալների խոշոր տրամաչափի զենքով: Հաղորդվում է, որ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժել են չորս սիրիացի զինվորներ:

«...մինչ այդ թուրքական կողմին տեղեկացվել է, որ ռուսական օբյեկտիվ հսկողության միջոցներով բացահայտվել է սիրիական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ թուրքական դիրքերից հրետանակոծության փաստը»,- իր գործողություններն է բացատրել ռուսական կողմը, որին զսպելու համար Թուրքիան ԱՄՆ օգնությունն է խնդրել:

Նշենք նաև, որ մինչ Իդլիբում արյունալի մարտեր են ընթանում, Հալեպի նահանգի Ուրում-ալ Կուբրա քաղաքի բնակիչները տոնում են իրենց ազատագրման փաստը: Հիշեցնենք, որ սիրիական կառավարական ուժերը Ուրում ալ-Կուբրան ազատագրեցին փետրվարի 20-ի լույս գիշերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում