Վարդագույն քաղաք Երևան․ հայկական մշակույթ, հրաշալի խոհանոց և հետաքրիր պատմություն․ Ryanair

Ryanair-ի կայքում հրապարակվել է ծավալուն հոդված Հայաստանի գրավչության մասին։ Վարդագույն քաղաք Երևան․ հայկական մշակույթ, հրաշալի խոհանոց և հետաքրիր պատմություն․ այսպիսի վերնագրով հոդվածում նշվում է, որ Հայաստանի մայրաքաղաքն արագ տեմպերով դառնում է Եվրոպայի ամենագրավիչ տեսարժան վայրերից մեկը:

  • «Քայլելով Հայաստանի հիասքանչ մայրաքաղաքի փողոցներով՝ առաջինը, ինչը ձեզ զարմացնում է, քաղաքի եզակի գույներն են: Պայծառ վարդագույնով և մուգ շագանակագույնով ծածկված շենքերը շուրջդ ստեղծում են հնի ու նորի  համայնապատկեր: «Վարդագույն քաղաք» անունը Երևանը ստացել է կարմիր քարից, որով կառուցվել են հնագույն շինությունները և որը Երևանին տալիս է խորհրդավոր փայլ: Վալենտինի տոնից մեկ շաբաթ առաջ, զով ու մի փոքր անձրևոտ եղանակին ժամանեցինք «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։  Իր կանաչ արահետով, գեղեցիկ ծաղիկներով և ջրվեժներով, Սիրահարների այգին գրավիչ վայր է զույգերի համար, որ տարվա ընթացքում անմոռանալի արձակուրդ անցկացնեն այստեղ»։

Շարունակելով ներկայացնել Հայաստանն աշխարհին՝  հոդվածագիրը նշում է, որ այս երկիրն արագ զարգացող զբոսաշրջային կենտրոն է՝ իր պատմական վայրերով, հետաքրքիր մշակույթով, սպորտաձևերով և աշխույժ գիշերային կյանքով։ Եվ ամենակարևորը՝ սա բոլորի համար է․ ընտանիքների, միայնակ ճամփորդողների, ուսանողների և վերջապես՝ արկածների սիրահարների համար։

 

«Երևանն այժմ ներկայանում է նոր ոճով, հաղթահարել է 90-ականների անորոշությունն ու արդեն հեռու է սովետական դարաշրջանից։ Վերջին տասնամյակում Երևանն արագ տրանսֆորմացիայի է ենթարկվում: Այժմ այն ​​համարվում է ամենահետաքրքիր և պարտադիր տեսնելու գոհարներից մեկը։ Իսկ եվրոպացի ճանապարհորդները բավական ջանք են ներդնում զվարճանքներով ու մշակույթով հարուստ ժամանակակից քաղաք հայտնաբերելու համար։ Հայաստանը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի սահմանին՝ իր ուրույն լեզվով և ավանդույթներով։ Այցի առաջին օրը մեզ հյուրընկալեցին հնագույն քաղաքին նայող 572 աստիճաններով  Կասկադի ստորոտին՝  հայկական ավանդական պարերի ցնցող ներկայացմամբ։ Իսկ Կասկադի բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը՝ ծածկված ձնով, որը Հայաստանի հպարտ խորհրդանիշն է»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում