Պսկովում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 8 մարդ

ՄՄարի Կոստանյան

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Պսկով քաղաքի մոտակայքում: Ավտոմայրուղու վրա բախվել են միկրոավտոբուսն ու բեռնատարը, ինչի հետևանքով մահացել է 8 մարդ:

Մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այս գիշեր: Բոլոր զոհերը Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք միկրոավտոբուսի ուղևորներն են եղել: Եվս երկու հոգի՝ Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ խմբեր: Պարզվում են ողբերգական դեպքի հանգամանքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում