Դոնալդ Թրամփը՝ հավերժ նախագահ

ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսանյութով, որում իր համար հավերժ նախագահություն են կանխատեսել:

Տեսանյութում երևում են Թրամփի ապագա նախագահության 4-ամյա ժամկետները՝ 2024, 2028, 2032 և այդպես շարունակ:  Այնուհետև հայտնվում է «Թրամփը՝ հավերժ» գրությունը:

Նախօրեին ԱՄՆ Սենատն արդարացրել էր Թրամփին իմփիչմենթի գործով: ԱՄՆ նախագահը չի դատապարտվի և կշարունակի ղեկավարել երկիրը մինչև 2021 թվականի հունվարը: Երկրորդ անգամ վերընտրվելու դեպքում նա երկրի ղեկին կմնա ևս 4 տարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում