Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Այսօր ԱՄՆ-ն ու Կանադան տոնում են Արջամկան օրը

ԳԳոհար Սիմոնյան

Այսօր ԱՄՆ-ում և Կանադայում կտոնեն ավանդական Արջամկան օրը՝ Groundhog Day-ը: Ժողովրդական այս տոնակատարությունն արվում է ամեն տարվա  փետրվարի 2-ին: Ընդունված է  հետևել բնից դուրս եկող արջամկանը։ Նրա պահվածքից դատելով, կարելի է իմանալ՝ գարունը շուտ կգա, թե ոչ։

Ըստ լեգենդի, եթե օրն ամպամած է, արջամուկը չի տեսնում իր ստվերն ու հանգիստ դուրս է գալիս բնից, գարունը շուտ կբացվի։ Եթե օրն արևոտ է, արջամուկը վախենում է իր ստվերից ու նորից ետ է քաշվում բույնը, ապա դեռ վեց շաբաթ ձմեռը կթագավորի։ ԱՄՆ-ում և Կանադայում այս օրը կազմակերպվում են «տեղական օդերևութաբան արջամկանը» նվիրված տոնախմբություններ, որոնք գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների։

Հիշեցնենք, որ տոնն իրականում հեթանոսական ու շատ հին արմատներ ունի. հին Հռոմում, օրինակ, հենց փետրվարի 2-ին նշում էին Ոզնու օրը, երբ կենդանին դուրս էր գալիս բնից՝ ազդարարելով գարնան վաղ գալուստը, կամ՝ մնում բնում, հուշելով, որ եղանակի տերուտիրականը դեռ ձմեռն է:

Հյուսիսային Գերմանիայում էլ հետևում էին փորսուղների պահվածքին: Նույն արջամուկը հանդիպում է հոլանդացիների լեգենդներում՝ ճիշտ որպես հռոմեական օրակուլ, և այլն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում