Թրամփի կեցավայրում երգչուհին պարել է ավտոմեքենայի տանիքին

ՄՄարի Կոստանյան

Արտակարգ դեպք Միացյալ Նահանգներում: Երկրի իրավապահ մարմինները բերման են ենթարկել օպերային երգչուհի Հաննա Ռեմհիլդին, որն իր՝ 112 կմ/ժ արագությամբ սլացող ավտոմեքենայով ներխուժել է Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիադայում գտնվող նստավայրի տարածք: Ոստիկանները հայտնել են, որ 30-ամյա կինը տարօրինակ վարքագիծ է դրսևորել, մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ օպերային երգչուհին պարել է իր ավտոմեքենայի տանիքին:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ կնոջը հայտնաբերել են մոտակա հյուրանոցներից մեկում ու բերման ենթարկել: Իրավապահների հավաստմամբ՝ դեպքի առնչությամբ բերման է ենթարկվել երկու հոգի: Հայտնի է դարձել, որ կինն ավտոմեքենայով անցել է երկու անցակետի կողքով ու չի ենթարկվել կանգի հրամանին: Անվտանգության աշխատակիցները կրակ են բացել նրա ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում