Նոր կորոնավիրուսի զոհերի թիվն ավելանում է

ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, վարակվել է 444 մարդ, հայտնել է interfax-ը՝ հենվելով չինական հեռուստատեսության տեղեկության վրա:

Նոր վիրուսից մահերը գրանցվել են Հուբեյ նահանգում, որի ծովամթերքների շուկայում էլ սկսվել է վարակը: Չինաստանի առողջապահության պետական ​​կոմիտեն հաստատել է, որ վարակը կարող է անձից փոխանցվել այլ անձի: Չինական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ իշխանությունները հրամայել են փակել շուկաները երկրի շատ շրջաններում, մարդկանց հորդորել են հրաժարվել Չինաստանի Ամանորի կապակցությամբ բազմամարդ միջոցառումներին մասնակցելուց:

Երկու հիվանդ է հայտնաբերվել Հոնկոնգում, երկուսը՝ Թաիլանդում, մեկը՝ Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում: Սինգապուրում 7 հոգի հոսպիտալացվել է այդ կասկածանքով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական ​​հանձնաժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ պարզելու, թե Չինասատանում գրանցված կորոնավիրուսի նոր տեսակը սպառնալիք չէ՞ միջազգային անվտանգության համար:

Ռուսաստանը և ԱՄՆ-ը սկսել են մշակել նոր կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում