ԱՄՆ-ն ու Չինաստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վե՛րջ առևտրային պատերազմին. Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնագիր են ստորագրել: Սա համաշխարհային երկու տնտեսական հսկաների միջև ստորագրված Առևտրային համաձայնագրի առաջին փուլն է: Չինաստանը խոստացել է խստացնել մտավոր սեփականությանը վերաբերող օրենսդրությունն ու ավելացնել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների քանակը, ԱՄՆ-ն էլ խոստացել է 50 տոկոսով կրճատել չինական ապրանքների վրա սահմանվող լրացուցիչ մաքսատուրքի չափը:

Կողմերը սկսել են պատրաստվել գործարքի երկրորդ փուլին: Փորձագետները փաստում են, որ գործարքն ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում