Թբիլիսիում մկրտվել է ավելի քան 500 մանուկ

ՄՄարի Կոստանյան

Ավելի քան 500 մանուկ մկրտվել է Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում տեղի ունեցած մկրտության զանգվածային արարողության ժամանակ: Ավելին, նորածինների կնքահայրը դարձել է Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: Ի դեպ, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր առաջնորդը հազարավոր մանուկների կնքահայրն է դարձել 2007 թվականից ի վեր: Ժամանակ առ ժամանակ Վրաստանում կազմակերպվող այս ակցիայի նպատակը երկրում ծնելիության խթանումն է: Քանի որ Վրաստանում ժողովրդագրական լուրջ խնդիր կա, երկրի պատրիարքը որոշում է կայացրել դառնալ ընտանիքում ծնվող յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի կնքահայրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում