Իրանի անվտանգության ուժերը փորձել են ահաբեկել և ցրել ցուցարարների մեծ բազմությունը, որ հավաքվել էր Թեհրանի Ամիր Քաբիր համալսարանի դիմաց` բողոքելու ռեժիմի կողմից քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռի խոցման առիթով: Ակցիայի մասնակիցները դիմադրում են: Իրանի անվտանգության ուժերը սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ, օգտագործելով կենդանի զինամթերք:
Twitter-ում Ռավամ Ղավամի օգտատերն էլ գրել է, որ չնայած գրոհներին, ցուցարարները փորձում են դիմակայել Իրանի վարչակարգի անվտանգության ուժերին և վանկարկում են, որ Իրանի Գերագույն առաջնորդի (Խամենեի – խմբ.) խնամակալությունը (իշխանությունը) օրինակարգ չէ:













