Ուկրաինական օդանավի անկման առաջին տեսագրությունը

ՄՄարի Կոստանյան

Համացանցում հայտնվել է Թեհրանում կործանված ուկրաինական օդանավի անկման առաջին տեսագրությունը, որը նկարահանվել է փողոցային տեսահսկման համակարգի տեսախցիկով: Կադրում երևում է, թե ինչպես է մթության մեջ հանկարծ լույս առկայծում, այնուհետև՝ փողոցում, տների կողքին ընկնում են այրվող բեկորներ, ինչից հետո ամենուր կրակի օջախներ են հայտնվում:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ էր կործանվել: Օդանավի 176 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները զոհվել են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում