Ղասեմ Սոլեյմանիի աճյունը բերվել է Քերման

ՄՄարի Կոստանյան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ  Սոլեյմանիի աճյունը բերվել է Իրանի Քերման քաղաք, որտեղ այսօր տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:

Քաղաքը գտնվում է Իսլամական Հանրապետության հարավ-արևելքում: Ղասեմ  Սոլեյմանին Քերմանում աշխատել է շինարարության վրա: Իրանցի գեներալը ծնվել է Իրանի արևելքում գտնվող լեռնային Ռաբոր գյուղում:

Հիշեցնենք, որ Ղասեմ  Սոլեյմանին սպանվել էր Բաղդադի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած ամերիկյան օդուժի իրականացրած ավիահարվածների հետևանքով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում