Խամենեին արտասվել է Սոլեյմանիի հրաժեշտի արարողությանը

ՎՎարդուհի Բալյան

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին աղոթում է լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դագաղի մոտ: Կադրերում երևում է, թե ինչպես են Խամենեին և մյուսներն արտասվում աղոթքի ժամանակ:

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, նշանավոր գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Պենտագոնից հայտարարել են, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ: Սպանված Սոլեյմանիին Վաշինգտոնում մեղավոր են համարում Իրաքում ԱՄՆ դեսպանատան և կոալիցիայի բազայի դեմ իրականացված հարձակումների համար:

Ուրբաթ օրը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի անօդաչուի հարվածի հետևանքով Սոլեյմանին սպանվել է՝ ցնցելով իսլամական հանրապետությունը և Մերձավոր Արևելքի նոր պատերազմի վախ սրմանելով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում