ԱՄՆ-ը Սուրբ Ծնունդ է նշում իմփիչմենթի և դիմակայության պայմաններում. Fox News

ԳԳոհար Սիմոնյան

Ամերիկան ​​նշում է Սուրբ Ծնունդն իմփիչմենթի և Թրամփի ու դեմոկրատների շարունակական դիմակայության պայմաններում՝ հաղորդում է Fox News-ը:

Ըստ հեռուստաալիքի՝ բազմաթիվ ընտանիքներում տոնական խնջույքը ստվերված է քաղաքական տարաձայնություններով, իսկ Թրամփի վարչակազմը ստեղծել է հատուկ կայք, որով համախոհներին սովորեցնում են, թե ընտանեկան վեճերում դեմոկրատ կամ լիբերալ ​​հարազատներին ինչպես հաղթեն:

Այսպիսով, արձակուրդի տոնական ոգին ոչ մի կերպ չի ազդում նախագահի և դեմոկրատների միջև ընթացող պատերազմի վրա: Եվ Fox News-ի հաղորդավար Մոլի Լայնը կատակում է, թե ԱՄՆ-ը կարող է նույնիսկ Երկրագնդի վրա հաստատվելիք համընդհանուր խաղաղության առիթով հույս տածել, բայց ոչ մի հույս չկա, որ մոտ ապագայում Վաշինգթոնը խաղաղություն կտեսնի:

Ավելին, Fox News-ի հաղորդավարները նկատում են, որ չնայած նախագահ Թրամփի իմփիչմենթի նախագիծը դեռ չի ուղարկվել Սենատ, դա չի խանգարում դեմոկրատներին՝ հնարավոր նոր մեղադրանքների մասին ակնարկներ անել: Օրինակ՝ դեմոկրատ Նենսի Փելոսին երբեք չի լռում, որի առնչությամբ Թրամփը հայտարարում է, թե՝ «Փելոսին երկրին ծայրաստիճան վատ ծառայություն է մատուցում, լավ չի աշխատում, և ոմանք միամտաբար կարծում են, թե չգիտի՝ ինչ է անում»:   

Կրկին անդրադառնալով ընտանիքների ներսում առկա վեճերին ու առճակատմանը, հաղորդման վարողները նշում են, որ այն ժամանակ, երբ նախագահ Թրամփը Ծննդյան տոները նշում է իր ընտանիքի հետ՝ Մար-ա-Լագոյում, լիբերալներից ու պահպանողականներից կազմված ամերիկյան ընտանիքները հավաքվում են ոչ այնքան տոնական սեղանների, որքան շատ տհաճ վեճերի շուրջ: Եվ, փառք Աստծո, որ սովորաբար ընտանիքում գտնվում է գոնե մեկը, օրինակ՝ հաղորդավարներից մեկի մայրը, որը բոլորին խնդրում է դադարեցնել քաղաքականության մասին սեղանի շուրջ խոսելը:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, լիբերալների հետ վիճել սովորեցնող կայքին՝ snowflakevictory.com-ին, այստեղ միանշանակ պնդում են, որ դեմոկրատները, ինչպես հոգեգարը, ուղղակի բռնված են իմփիչմենթի գաղափարով:

«Ես մի բան գիտեմ. մեր ​​կուսակցությունը հավաքում է ռեկորդային նվիրատվություններ: իսկ նա (Փելոսին-խմբ.) ատում է Հանրապետական ​​կուսակցությունը, ատում է բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ և Հանրապետական ​​կուսակցության օգտին»,-քննարկման ժամանակ Fox News-ը եթերում հնչեցնում է դարձյալ Թրամփի խոսքը:

Այնուհետ ներկայացվում է Նենսի Փելոսիի թվիթերյան գրառումը, որով նա մեղադրում է Թրամփին՝ առկա փաստաթղթերը հասարակությունից թաքցնելում, և այս ամենի ամփոփումը հետևյալն է. Ամերիկան այսպիսի բան դեռ երբեք չէր տեսել, Աստված տա՝ գոնե Սուրբ Ծննդյան տոնն առանց քաղաքականության անցնի:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում