ԱՄՆ Կոնգրեսում շարունակվում են Դոնալդ Թրամփի իմփիչմենթի լսումները

ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հենց այս պահին շարունակվում են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի լսումները:

Երկրի Սահմանադրության համաձայն` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իրավունք ունի քվեարկել նախագահի իմփիչմենթի օգտին, որից հետո Սենատը կքննարկի հարցն ու կքվեարկի նախագահին իշխանությունից հեռացնելու վերաբերյալ օրինագիծը:

Ներկայացուցիչների պալատը  պարզ մեծամասնություն ունի, բայց Սենատում նախագահին հեռացնելու համար պահանջվում է ձայների երկու երրորդը: Հատկանշական է, որ այս շեմը դեռ երբեք չի հաղթահարվել ԱՄՆ պատմության մեջ:

Դեմոկրատները, որոնք մեծամասնություն ունեն Կոնգրեսի Ստորին պալատում, կարծում են, որ Դոնալդ Թրամփը չարաշահել է իր իշխանությունը, բայց մինչ այժմ ոչ մի հանրապետական ​​չի աջակցել Թրամփի իմփիչմենթի նախագծին: Եվ քանի որ Հանրապետականները Սենատում մեծամասնություն ունեն, ուստի Թրամփին իշխանությունից հեռացնելը գոնե այս պահին խիստ անհավանական է թվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում