«Միսս տիեզերք-2019»-ի հաղթողը՝ ՀԱՀ-ից

ՄՄարիամ Մխիթարյան

«Միսս տիեզերք-2019» գեղեցկության մրցույթի հաղթողը Հարավաֆրիկյան Հանրապետությունից է: Զոզիբինի Թունզին, ինչպես հաղորդվում է մրցույթի պաշտոնական էջում, զբաղվում է գենդերային բռնության դեմ պայքարով: Եզրափակիչ փուլի լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Մեքսիկայի և Պուերտո Ռիկոյի գեղեցկուհիները: 

Այս տարի «Միսս տիեզերք» մրցույթն անցկացվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում: Ռուսաստանի ներկայացուցիչը ստիպված է եղել բաց թողնել իրադարձությունը ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրների պատճառով:

Հաջորդը «Միսս աշխարհ» մրցույթն է, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Լոնդոնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում