Դեպի Սիրիա ուղղություն է վերցրել ամերիկյան Harry Truman ատոմային ավիակիրը

ՄՄարի Կոստանյան

Միջերկրական ծով է մտել և դեպի Սիրիա ուղղություն է վերցրել ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Harry Truman ատոմային ավիակիրը: Ռազմանավն այնտեղ կանցկացնի որոշ ժամանակ և կուղևորվի դեպի Պարսից ծոց, որտեղ Harry Truman-ը կփոխարինի Abraham Lincoln ավիակրին, որը տարածաշրջանում է գտնվում նախատեսված 6 ամսից ավելի:

Նախատեսված էր, որ ավիակիրը պետք է Մերձավոր Արևելք ուղևորվեր դեռևս հոկտեմբերին, սակայն որոշ անսարքությունների պատճառով այն հետաձգվել էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում