Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանը, անդրադառնալով միջազգային մասնագիտական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությանը, առանձնացրել է Եվրոպական դատախազության հետ համագործակցությունը, որի հետ ՀՀ գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրել է համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման ու բռնագանձման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Աշխատանքային պայմանավորվածությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը։ Գլխավոր դատախազն այդ համատեքստում ընդգծել է նաև Եվրաջասթի հետ համագործակցությունը, որի հետ 2024 թվականին ստորագրված աշխատանքային պայմանավորվածությունը նոր հնարավորություններ է ստեղծել անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում գործնական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների գլխավոր դատախազներ ընդգրկող Դատախազների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս ՀՀ գլխավոր դատախազի, 2026 թվականի նոյեմբերի 14-ին, միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում