Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Իսլանդիայի մայրաքաղաքում անցկացված կին առաջնորդների ֆորումի ընթացքում անդրադարձել է Հայաստանում գենդերային հիմքով բռնության համար պատասխանատվության մեխանիզմներին։ Ըստ նախարարի՝ բռնության համար պատասխանատվության ապահովումն ու դրա կանխարգելումը պետք է փոխլրացնեն միմյանց։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ բռնությունը որևէ դեպքում չպետք է թաքցվի, և այդ առումով Հայաստանում ներկայում ուսումնասիրվում են հանրային ընկալումներն ու իրականացվում իրազեկման արշավներ։
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։













