Թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդ է ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Հետագա միջոցառումներին միացան նաև Գեղարքունիքի քրեական և Սևանի համայնքային ոստիկանները։ Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19։40-ին, Սևանի Ձկնորսների փողոցում ձերբակալվեցին Մեծամորի բնակիչ երկու տղամարդ և իրենց վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Սևանի բաժին։ Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից:

«Մեքենան կնքվեց պահպանվող հատուկ տարածքում։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ Սևան քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվեց 29 և 27 տարեկան տղամարդկանց տեղադրած չորս փաթեթ՝ մոտ 9 գրամ ընդհանուր քաշով։

Իսկ նոյեմբերի 14-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Օպել» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայով 40 փաթեթ՝ ավելի քան 90 գրամ ընդհանուր քաշով։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում