Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Նախարարության և ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմը Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության Երևանի գնդերից մեկում ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատին։
«Նույն օրը նրանք այցելել են նաև Էջմիածին՝ ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արմեն Վարդանյանի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի 7-ին, զոհվեցին ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ։
44-օրյա պատերազմին մասնակցել են ոստիկանության զորքերի բազմաթիվ ծառայողներ. զոհվել է 43 ծառայող։
Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին»,- ասվում է հաղորդագրությունում։













