ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտին ուղղված Թեհրանի յոթնօրյա ծրագիրը խտացվել է և կարող է իրագործվել երկու օրում, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը՝ շեշտելով՝ սա վկայում է Իրանի՝ բարի կամքի վրա հիմնված մոտեցման մասին: «Եթե Իրանի պահանջները բավարարվեն, Հորմուզի նեղուցում անվտանգությունը կարող է վերականգնվել, իսկ բանակցային գործընթացը՝ վերսկսվել», - նշել է Էսմայիլ Բաղաեին՝ հավելել՝ Իրանի պահանջները լիովին հստակ են և տրամաբանական, գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է:
Բաղաեին նաև հայտնել է, որ օրերս իրանական պատվիրակության՝ Դոհա այցի ժամանակ ուղերձներ են փոխանցվել ամերիկյան կողմին:Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերն էլ նշել է, որ երկիրն արագորեն փոխում է իր զսպման ռազմավարությունը, ինչը թույլ է տալիս նոր ագրեսիայի դեպքում հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս գտնվող թիրախների: «Պատասխանի աշխարհագրությունն այլևս չի որոշվում սպառնալիքի աշխարհագրությամբ», - հայտարարել է Մոխբերը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:











