ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացվել Իրանին հարվածներ հասցնելու մի քանի տարբերակ, որոնք կարող են տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ մեկ այլ տարբերակ ենթադրում է մի քանի օրվա արշավի անցկացում, ուղղված բացառապես Իրանի միջուկային ծրագրի դեմ։
Աղբյուրները հավելել են, որ Թրամփը կարող է նաև որոշում կայացնել պահպանել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը Հորմուզի նեղուցում՝ միաժամանակ սպառնալով ակտիվ ռազմական գործողությունների վերսկսմամբ: Կամ էլ, ըստ աղբյուրների, նա կարող է ընդհանրապես հրաժարվել ուժի կիրառումից։
Մինչդեռ, ինչպես նշում են ամերիկացի զինվորականները, նույնիսկ ավերիչ արշավը չի երաշխավորում, որ Թեհրանը զիջումների կգնա։ Նրանց կարծիքով՝ ռեժիմն ի վիճակի է դիմակայել հարվածներին, ամերիկյան հարձակումների հերթական ալիքին, հայտարարելով իր տոկունության մասին։
Պենտագոնի պաշտոնյաները նաև զգուշացրել են, որ ցանկացած ռազմական արշավ կհանգեցնի առանցքային զինամթերքի արդեն դատարկված զինանոցների հետագա սպառմանը:








