ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների վիճակի վերաբերյալ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Նեթանյահուն պնդում է, որ Թրամփն Իրանին հարվածի երեքշաբթի կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունից անմիջապես հետո։ ԱՄՆ նախագահը, սակայն, ցանկանում է հնարավորություն տալ, որ բանակցություններն ավարտվեն։ Այս ռազմավարությունն անհանգստացնում է Նեթանյահուին՝ նշել են պորտալի աղբյուրները։
ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ Իրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի. կամ Թեհրանը գործարքի կգնա, կամ Վաշինգտոնը այն կլուծի ուժի միջոցով:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփը նախընտրում է Իրանի հետ տարաձայնությունները կարգավորել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտադաշտում։ Ռուբիոն նաև կարծիք է հայտնել, որ ամերիկյան զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ անհրաժեշտության դեպքում իրանական խնդիրը ուժով լուծելու համար։








