Մասնակցային բյուջետավորմամբ բարեկարգվող Գյումրու «Հաղթանակ» զբոսայգում աշխատանքները դադարեցվել են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ ծրագրի իրականացման ընթացքում այգում ծառեր են հատվել։ Տեսչականը վնասը գնահատել է 630 հազար դրամ, քրեական վարույթ է հարուցվել Քննչական կոմիտեում։ Անհարկի ծառահատումներին դեմ է նաև քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը։ Նրա խոսքով՝ ծառերի հեռացման անհրաժեշտությունը հիմնավորող բացատրագիր է ներկայացվել։ ՔՊ խմբակցության ղեկավարը կարծում է, որ շինարարությանը խանգարող հանգամանքները պետք է հաշվի առնեին նախագծում։
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան













