Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ընդդիմության հայտարարություններին, թե կողմ չեն քվեարկելու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությանը։ Ռուբեն Ռուբինյանն ասել է՝ տարօրինակ է համարում տեքստը չտեսած նման գնահատական հնչեցնելը։ «Տեսնելուց հետո եթե համարեն, որ վատն է, ի՞նչն է խանգարում բավարար ձայն տալ Ազգային ժողովում, հանրաքվեի դնել այն, որ որոշողը ժողովուրդը լինի»,– հարց է բարձրացրել նա և հավելել, որ դա կնշանակի նոր քաղաքական իրավիճակ։
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։













