Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Իրացնելով Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից ստացված տեղեկությունը՝ Էրեբունու բաժնի համայնքային ոստիկաններն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 35-ամյա երիտասարդը սոցիալական կայքերից մեկի իր էջում քաղաքացիներին առաջարկում է գումարի դիմաց հերթագրել ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում՝ նշելով, որ օրենքի խախտումներ թույլ չի տալիս։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները 35-ամյա երիտասարդին հայտնաբերել և տեղափոխել են բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հաշվառման-քննական բաժիններում հերթագրել է 13 քաղաքացու՝ յուրաքանչյուրից ստանալով 25 000-ից 50 000 դրամ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում հերթագրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, իսկ ցանկացած իրավախախտում կարժանանա իրավապահների հակազդմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում